Ի՞նչ պատասխանատվություն է առաջանում տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:

Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով:

Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 40 000 ՀՀ դրամի չափով:

Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 ՀՀ դրամի չափով:

Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև նշված պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել