Ճանաչման ներկայացնելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են ճանաչողի տվյալները և դատավարական կարգավիճակը, ինչպես նաև նրա նախազգուշացված լինելը ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Արձանագրության մեջ նշվում են ճանաչման ներկայացված անձանց տվյալները և առարկաների նկարագրությունը` մանրամասնորեն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը:
Արձանագրության մեջ նշվում է ճանաչման ներկայացնելու տեղը, ժամանակը, ինչպես նաև այն կատարող անձի ազգանունը և պաշտոնը:
Արձանագրությունն ստորագրվում է քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից:
Եթե կատարվել է լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ այլ տեսակի ամրագրում, այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունքում ստացված լուսանկարները, ժապավենները և այլ փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:
Ճանաչման ներկայացնելուն մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները: