Ի՞նչ կարգով է սահմանվում ՀՀ ՊՆ կայազորային կարգապահական մեկուսարանների օրվա կարգացուցակը

ՀՀ Պաշտպնության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում գոյություն ունի օրվա կարգացուցակ:

Ձերբակալված և կալանքի դատապարտված անձիք պարտավոր են կատարել օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները, այսպես՝

1. Վերկաց` ոչ ուշ, քան առավոտյան ժամը 7.00-8.00-ն
2. Մարմնամարզություն` տևողությունը` 15 րոպե
3. Հարդարում` տևողությունը` 10 րոպե
4. Առավոտյան ստուգում, առավոտյան և երեկոյան հաշվառում` տևողությունը` 1 ժամ
5. Նախաճաշ` տևողությունը` մեկ ժամ
6. Ճաշ` տևողությունը` մեկ ժամ
7. Երեկոյան հարդարանք` տևողությունը` 25 րոպե
8. Ընթրիք` տևողությունը` մեկ ժամ
9. Հանգստի ժամ` տևողությունը` մեկ ժամ
10. Քնելու նախապատրաստություն` տևողությունը` 10 րոպե
11. Քուն` անընդմեջ` տևողությունը` 8 ժամ
12. Ուսուցման ծրագրեր` իրականացվում են առանձին ժամանակացույցով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել