Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը սահմանում է, որ հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ։
Iravaban.net–ը հայտնում է, որ ՔՕ 176-րդ հոդվածի համաձայն՝
1. կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) կամ անձին ամլացմանը հարկադրելը` բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ
2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ հանգեցրել է նրա կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հղիության արհեստական ընդհատումը կնոջ ցանկությամբ (կամավոր) կատարվում է մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը: