ԵՄ տարածքում մաքսային սահմաններ չկան

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետություն ունի իր մաքսային քաղաքականությունը, և մաքսային սահմանը հատող ապրանքների համար գանձվում են օրենքով սահմանված մաքսային վճարներ և իրականացվում է մաքսային հսկողություն:

Իսկ գիտե՞ք, որ Եվրոպական Միության անդամ պետությունները չունեն նման քաղաքականություն. նշված երկրների համար գործում է մեկ միասնական մաքսային սահման և քաղաքականություն:

«Մաքսային միություն հիմնելով` անդամ-պետությունները նպատակ են հետապնդում, ընդհանուր շահերից ելնելով, նպաստել համաշխարհային առևտրի ներդաշնակ զարգացմանը, միջազգային առևտրի սահմանափակումների աստիճանական վերացմանն ու մաքսայինն խոչընդոտների կրճատմանը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Իրավաբանի խոսքով` մաքսային միության էությունը կայանում է նրանում, որ անդամ-պետությունների միջև գոյություն չունեն մաքսային վճարներ. մեկ անդամ-պետությունից մյուսը ապրանքներ տեղափոխելիս մաքսային վճարներ չեն գանձվում, իսկ ԵՄ ցանկացած անդամ-պետություն երրորդ պետության տարածքից ապրանք ներմուծելիս գանձվում է ԵՄ համար ընդհանուր մաքսային վճար:

Նման մաքսային միության հիմնումը մեր տարածաշրջանում թեև տնտեսապես շահավետ կարող է լինել, բայց գործնականում գրեթե անհնարին է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել