Ծովեզերք չունեցող պետությունները նույնպես ունեն դեպի ծով մուտքի իրավունք

Գաղտնիք չէ, որ տնտեսապես հարուստ են այն երկրները, որոնք ունեն բարենպաստա աշխարհագրական դիրք և օգտակար ռեսուրսներ:

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն աչքի չի ընկնում իր աշխարհագրական լավ դիրքով և բնական պաշարներով:

Նման դիրքի հետևանքով` մեր երկիրը չունի ելք դեպի ծով:

Մինչդեռ, ծովային իրավունքի նշանակությունը մեծ է բոլոր պետությունների համար, անգամ նրանց, որոնք չունեն ելք դեպի ծով:

«ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» 1982թ. կոնվենցիայի համաձայն` ծովեզերք չունեցող պետություններն ունեն դեպի ծով մուտքի իրավունք, այդ թվում իրավունք, որպեսզի իրենց դրոշի ներքո նավերը նավարկեն ծովում»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Իսկ ինչպե՞ս է լուծվում հարցը գործնականում:

Իրավաբանի խոսքով` ծովեզերք չունեցող պետությունները ծովափնյա սահմանակից պետությունների հետ պայմանավորվածություն են ձեռք բերում և օգտվում են վերջիններիս նավահանգիստներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել