Երբևէ ենթարկվել եք վարչական տուգանքի, որը չի գերազանցել 10 դրամը

Այն դեպքում, եթե անձը չի վիճարկում թույլ տված խախտումը, և նախազգուշացման կարգով նրա նկատմամբ նշանակվող վարչական տուժանքը կամ տուգանքը տասը դրամից ավելի չէ, արձանագրություն չի կազմվում: Այդպիսի դեպքերում նշանակվող տուգանքը ոստիկանության աշխատողի կողմից կարող է գանձվել խախտումը կատարելու տեղում: Տուգանքի գանձման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվետվության փաստաթուղթ է: Արձանագրություն չի կազմվում նաև այլ դեպքերում, երբ օրենսդրությանը համապատասխան տուգանքը նշանակվում և գանձվում է, իսկ նախազգուշացումը ձևակերպվում է իրավախախտում կատարելու տեղում:

Եթե խախտողը վիճարկում է իրավախախտումներ կատարելու համար իր նկատմամբ նշանակվող տույժը, ապա օրենքով սահմանված կարգով կազմվում է արձանագրություն:

Հ.Գ. Ի դեպ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով չի նախատեսվում որևէ խախտում, որի համար վարչական տուժանքը կամ տուգանքը չգերազանցի տասը դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել