«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել,
էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին…»
Հ. Շիրազ
Կենսաթոշակառու կինը, որ եկել էր ՀՀ Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն,շատ ծանր վիճակում էր` հատակին քնելուց հոգնած ու մրսած, այստեղ-այնտեղ դիմելուց հուսալքված ու ընկճված:Եվ, որքան էլ մարդկային խղճի համար անընդունելի է, վերջինս այդ վիճակում էր հայտնվել իր իսկ սեփական հարսի «բարի կամքի դրսևորման» շնորհիվ: Արագածոտնի ՇՊԱԿ դիմած քաղաքացին հայտնեց, որ սեփականությանիրավունքով իրեն պատկանող կահույքը գտնվում է նրա որդու բնակարանում, իսկ հարսը թույլ չի տալիս, որ այդգույքը տեղափոխվեր իր բնակարան` խոչընդոտելով քաղաքացու սեփականության իրավունքի իրականացմանը:Կենսաթոշակառու կինը ստիպված էր եղել մոտ երկու ամիս քնել սառը հատակին, քանի որ ոչ մի այլհնարավորություն չուներ, ինչը բոլորովին չէր մտահոգում հարսին: Պետական իրավասու մարմիններին ուղղվածքաղաքացու բազմաթիվ դիմումները` իր սեփականության իրավունքի պաշտպանության խնդրանքով, մնացել էինանպատասխան, քանի որ պետական մարմինները չէին ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ և չէին կատարելիրենց պաշտոնական պարտականությունները քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանությանուղղությամբ:Արագածոտնի ՇՊԱԿ-ը համապատասխան դիմում ուղարկեց Արագածոտնի մարզի ոստիկանություն` խնդրելովապահովել քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանությունը: ՇՊԱԿ-ի դիմումի հիման վրա,ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ ապահովվեց քաղաքացու սեփականության իրավունքիպաշտպանությունը: Կենսաթոշակառու կինը, ի դեմս ՇՊԱԿ-ի, գտավ իր իրավունքների իսկական պաշտպանի:
Քաղաքացին այնքան գոհ էր ՇՊԱԿ-ի կատարած աշխատանքից, որ հայտարարեց. «Ես քայլող ռեկլամ եմ ձերհամար, երեխե՜ք ջան, դուք ռեկլամի կարիք չունեք. բոլորին պատմելու եմ ձեր մասին»…