Կարեն Ազատյանը նշանակվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Տիգրան Ավինյանի հուլիսի 30-ի որոշմամբ Կարեն Ազատյանը նշանակվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 83-րդ և 84-րդ կետերով և հիմք ընդունելով Կարեն Ազատյանի դիմումը՝

1. Կարեն Մկրտչի Ազատյանին՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

2. ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր ֆոնդապահ Անահիտ Թելունցին 2025 թվականի օգոստոսի 1-ից ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից:

3. Աշխատավարձն՝ ըստ հաստիքացուցակի»,-նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել