Ինչո՞վ է տարբերվում «անձնական կյանք» հասկացությունն «ընտանեկան կյանք» հասկացությունից

Ինչպես գիտենք, ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով արգելված է մարդու անձնական և ընտանեկան կյանքին միջամտել:

Կոնվենցիայում մասնավորապես ասվում է` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

Եթե բնակարանի և նամակագրության դեպքում ամեն ինչ պարզ է, ապա նույնը չի կարելի ասել անձնական և ընտանեկան կյանքին:

Նշված ոլորտները թեև փոխկապակցված են, սակայն տարբերվում են իրարից:

Իսկ ինչ կերպ է այն մեկնաբանվում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատական նախադեպերում:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` այն հարաբերությունները, որոնք չեն ներառվում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված «ընտանեկան կյանք» հասկացության շրջանակներում, դիտվում են որպես անձնական կյանքի բաղկացուցիչ մաս և նույնպես ենթակա են դատական պաշտպանության:

Անձնական կյանքի հարգմանը վերաբերող նախադեպային իրավունքը ներառում` անհատի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հավաքումը, գրանցումը, պահպանումը տարածումը, ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունը, անձնական տեղեկատվության մատչելիությունը, խուզարկությունը, ինչպես նաև նամակագրությունը, այդ թվում հեռախոսազրույցը և այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել