Կարո՞ղ է զինծառայողը զենք գործադրել առանց նախազգուշացման

Զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում այն գործադրելու մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում, մեկուսարանից զինված կամ փոխադրամիջոցների օգտագործումով փախուստի դեպքում, ինչպես նաև գիշերով կամ սահմանափակ տեսանելիության այլ պայմաններում փոխադրական միջոցների շարժման պահին դրանցից փախուստի, ինչպես նաև այլ իրական սպառնալիքի դեպքում:

Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում զինծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:

Արգելվում է զենք գործադրել կանանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կատարում են զինված կամ խմբային հարձակում, ցույց են տալիս զինծառայողի և այլ քաղաքացիների կյանքին սպառնացող զինված դիմադրություն, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ կասեցնել այդ հարձակումը:

Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել