Ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբանը

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կոմիտեն ավելի ուշ մանրամասներ կհայտնի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի,  Արտակ Գալստյանի հետ առերևույթ հանցակցության, ինչպես նաև բազմաթիվ անձանցից մի քանի դրվագ խարդախություններով, ընդհանուր՝ 102.473.316 ՀՀ դրամ գումարներ հափշտակելու համար, Հայկ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել