Դատական նիստերը կարո՞ղ են լինել արտագնա

Քաղաքացիական գործեր քննող Դատարանի որոշմամբ դատական նիստը կարող է անցկացվել արտագնա` դատական նիստերի դահլիճից դուրս, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին:

Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:

Արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան:

Արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն նախատեսվում է նաև Քրեական դատավարության օրենսգրքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել