Իրավական ակտերին ներկայացվող ընդհանուր պահանջները

Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի տեսակները, ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը սահմանվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով:

Իրավական ակտը կարող է ընդունել միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ Սահմանադրությամբ կամ օրենքով դրա համար լիազորված կամ դրա իրավասությունն ունեցող Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պետական կամ համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները կամ հիմնարկները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:

Իրավական ակտը պետք է համապատասխանի օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նորմատիվ իրավական ակտի ընդունումը պետք է լինի հրապարակային:

Նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ:

Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված փոփոխություններն իրավաբանական ուժ չունեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել