Հայաստանում որքա՞ն է հյուրանոցը, մոթելն իր յուրաքանչյուր աստղի համար տարեկան պետական տուրք վճարում

Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը հետևյալն են.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`

 

 

ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 150 -ապատիկի չափով.

 

 

բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով.

 

գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

բազային տուրքի 250-ապատիկի չափով.

 

 

գ.1) հինգ աստղ «Դելյուքս»

հյուրանոցի համար` տարեկան

բազային տուրքի 1500-ապատիկի չափով.

 

 

դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան 

բազային տուրքի 100-ապատիկի չափով.

 

ե) հանգստյան և մասնագիտացված

ճամբարի կամ տան, պանսիոնի,

զբոսաշրջային, մանկապատանեկան,

ճամբարային բնակատեղի (համալիրի)`

 

 

 

I կարգի համար` տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

II կարգի համար` տարեկան

 

բազային տուրքի 100-ապատիկի

չափով

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով.

 

 

զ) զբոսաշրջային տան`

 

I կարգի համար` տարեկան

բազային տուրքի 15-ապատիկի չափով

II կարգի համար` տարեկան

բազային տուրքի 10-ապատիկի

չափով

III կարգի համար` տարեկան

բազային տուրքի 5-ապատիկի չափով.

Ծանոթություն. Բազային տուրք է սահմանվում 1000 դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել