Կսահմանվի զոհված զինծառայողի ընտանիքի անդամի սոցապահովությունից օգտվելու կամ զինհաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակի տեղեկանքի տրամադրման կարգը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի համաձայն սահմանվում են սոցապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագի հիմնավորման համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի համաձայն` պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով: Օրենքի 71-րդ հոդվածում լրացված 6-րդ մասի համաձայն՝ սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել