Կենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով ս. թ. մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Պ. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հայտարարությունում։