Փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի համաքաղաքացիներ,

ինչպես գիտեք, հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկիզբ է առել պիլոտային ներդրումով ՝ հ. 1 երթուղում:

Այս փուլով փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «Թել-Սել» վճարային տերմինալներից և «Telcell» բջջային հավելվածի միջոցով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել