Պետք է մի պահ կանգ առնել, վերլուծել խնդիրները և դրանից հետո միայն ունենալ որակյալ հակակոռուպցիոն ռազմավարություն. Կարեն Զադոյան

Հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքներն ամփոփելիս կարևոր է ներկայացնել ոչ թե չկատարված աշխատանքը, այլ խնդիրները վերհանումը, որ նոր ռազմավարությունում դրանք տեղ չգտնեն։

Այս մասին մայիսի 11-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսի ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը:

«Տարբեր ռազմավարություններում ցուցիչներ են դրվում, հետո գրվում՝ այս ցուցիչը կատարվել է, այն գործողությունն արվել է, բայց մոռանում ենք դա համադրել ռազմավարական խնդիրների մակարդակում արդյունքների նվաճման հետ»,-ասաց նա։

Կարեն Զադոյանը հորդորեց դադարեցնել մրցավազքը ու չշտապել ընդունել նոր` 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը, պետք է մի պահ կանգ առնել, վերլուծել խնդիրները և դրանից հետո միայն ունենալ որակյալ հակակոռուպցիոն ռազմավարություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել