Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում:
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Խուզարկության արդյունքում մահճակալներից մեկի վրա դրված սպորտային պայուսակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, նույն խցի մյուս մահճակալի բարձի տակից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:
Շարունակելով խուզարկությունը՝ ծառայողները մեկ այլ խցի թաքստոցից նույնպես հայտնաբերել են բաժանորդային քարտով բջջային հեռախոս:
Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

