Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կգործուղվի Տալլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի մայիսի 15-19-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել