Ամբաստանյալն իրավունք ունի դատաքննությունն ավարտելուց հետո հանդես գալ պաշտպանական ճառով, այսինքն ` մասնակցել դատական վիճաբանություններին:
Ամբաստանյալն իրավունքն ունի միջնորդել դատարանին տրամադրել բավարար ժամանակ` դատական վիճաբանություններին նախապատրաստվելու համար:
Դատարանն իրավունք չունի սահմանափակել դատական վիճաբանությունների տևողությունը, սակայն կարող է ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են գործին առնչություն չունեցող հարցեր: