Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Բագրատ Ն.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Արգավանդ գյուղում, անասնագոմի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածել է Բագրատ Ն.-ի որովայնին և պատճառել վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բագրատ Ն.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Աշոտ Ե.-ն:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Աշոտ Ե.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net