Երևան քաղաքում՝ ապրիլի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`ապրիլի 28-ի ցերեկը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 5-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։
