ՊՆ ՌՈ կայազորային կարգապահական մեկուսարանում կպահվեն նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները․ նախագիծ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահվելու են նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 22.05.2008թ. N 595-Ն որոշմամբ սահմանվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ձերբակալված, ինչպես նաև կալանքի դատապարտված զինծառայողներին կայազորային կարգապահական մեկուսարաններ ընդունելու կարգը և այլ հարաբերություններ:

Նոր ՀՀ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսվում է պատժի տեսակները, որում «կալանքը» որպես պատժատեսակ նախատեսված չէ և փոխարենը նախատեսվում է «կարճաժամկետ ազատազրկումը», իսկ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը, ուստի նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության 22.05.2008թ. N 595-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել