Լոռու և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 քոթեջային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «էլ. ցանց», «Նալբանդյան 2», «Համալիր» տարածքների, Արծվաքար թաղամասի, Նորատուս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել