Ոստիկանութունը ևս մեկ անգամ հիշեցնում է քաղաքացիներին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել 1959 թ. ծնված Մհեր Մ.-ն և հանձնել ինքնաձիքի 7,62 մմ տրամաչափի  100 փամփուշտ:

Նույն օրը, ժամը 15.00-ին, 1962 թ. ծնված Նանուլ Է.-ն ոստիկանության  Բյուրեղավանի բաժանմունք է հանձնել   «ԱԿ-74» տիպի   ինքնաձիգ` առանց  պահունակի, իսկ երեկոյան, ժամը 21.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Վարդուհի Մ.-ն  և հանձնել տարբեր տրամաչափի  179 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ, «Ֆ-1» տիպի  նռնակ և նռնակի  պայթուցիչ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
 

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
 

ՀՀ քրեական օրենսգիրք 235-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նշված հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել