Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

————

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 25-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնի նախագահ /ՏԱԳՄՄՀԿ/, բեմադրիչ Արմեն Սաֆարյանը:

​Արմեն Սուրենի Սաֆարյանը ծնվել է 1958 թվականին Երևանում՝ նկարչի ընտանիքում: 1980​ թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ անցնելով տիկնիկային թատրոնների գլխավոր ռեժիսորների դասընթացները:

​1988 թվականին կազմակերպել է ստվերների տիկնիկային թատրոնի թատերախումբը, իսկ 1989-1992 թթ. եղել է Գյումրու ՊՏԹ-ի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բեմադրիչը:

​​1992 թվականից մինչ իր մահը ղեկավարել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-Հայաստան) հայկական կենտրոնը:
​​1999-2000 թվականներին հանդիսացել է Երևանի մարիոնետների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

​​2006 թվականին հիմնել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:

​​2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2019 թվականին՝ Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մեդալի, 2011 թվականին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Հեղինակել է 37 տիկնիկային հեռուսատաներկայացումներ, 2 ռադիոբեմադրություն, 56 տիկնիկային բեմադրություն, որոնց թվում «Մատնաչափիկը», «Դեկամերոն», «Խելոքն ու հիմարը», «Ամանորի հանդես», «Սատանան ու Բիթլիսցին», «Սագը», «Պույ-պույ մկնիկը», «Սասունցի Դավիթ», «Քեֆ անողի քեֆը չի պակսի», «Լեոնարդո դա Վինչիի առակները և հեքիաթները», «Կամակոր արքայադուստրը», «Զգուշացի՛ր, ականներ են», «Ներիր ինձ Տեր» և այլն։

Արմեն Սաֆարյանը ճանաչված էր նաև իբրև գրական երկերի թարգմանիչ. ռուսերենից հայերեն է թարգմանել «Բեմբի» հեքիաթը, հայերենից անգլերեն՝ Նահապետ Քուչակի «Հայրենները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել