Ապրիլի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որոնց ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ապրիլի 28-ին՝ ժամը 10:30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական և ժամը 12։00-ին Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ ՓԾ-ից խնդրում են չանհանգստանալ։