Գողություն՝ երթուղայինում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվում Սարգիս Մանուկյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշների:

Ըստ հիշյալ հոդվածի՝ գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի. հափշտակությունը`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (100 հազար դրամից 400 հազար դրամ) կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

38-ամյա ամբաստանյալը  2013թ. հունիսի 23-ին թիվ 44 երթուղային ավտոբուսի մեջ գաղտնի հափշտակել է Աղավնի Կիրակոսյանի դրամապանակը, որի մեջ եղել է 302.000 ՀՀ դրամ գումար:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել