Ջրային պարեկները կանցնեն գործի․ լողափները, ոչ սթափ վիճակում նավավարները, ապօրինի ձկնորսությունը՝ ուշադրության կենտրոնում

Կառավարությունը ապրիլի 27- նիստին որոշում ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին, որոնց համաձայն կապահովվեն պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման գործառույթների իրականացման իրավական երաշխիքներ։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Այն լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։

«Այսինքն` մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են Գեղարքունիքի մարզի ցամաքային հատվածում պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ։ հատկանշական է, որ նշված կանոնները խախտելու դեպքում վրա է հասնելու վարչական պատասխանատվությունը»,-ասաց Վահե Ղազարյանը։

Նախարարի խոսքով՝ բացի օրենսդրական այս փոփոխություններից, հետագայում կարիք է լինելու նաև վերանայել ենթաօրենսդրական դաշտը։

Ջրային պարեկները արձագանքելու են նաև այլ իրավախախտումներին, օրինակ Սևանում ապօրինի ձկնորսության դեպքերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ջրային պարեկների ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել