Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 25-ին Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 36-ամյա Էդուարդ Մ.-ին, որը 2022 թ. սեպտեմբերի 9-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (Սպանության), 144-155-րդ (Սպանության փորձի) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: