Ո՞ր ընկերություններն են հունվար-մարտ ամիսներին առաջին խոշոր հարկ վճարողները․ ՊԵԿ-ը ցանկեր է հրապարակել

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր»  բաժնում: 

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2022թ. հունվար-մարտ ամիսներին վերաբերող  ցուցանիշները։

 

1 00046317 «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
2 09400818 «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
3 02216066 «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
4 01829451 «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ»
5 04215053 «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
6 02520007 ԱԿԲԱ  ԲԱՆԿ
7 01850138 «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ»
8 02847546 «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»
9 00454054 «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
10 01808789 «ՖԼԵՇ»
11 01282006 «ՍԻԹԻ»
12 00024873 «ՅՈՒՔՈՄ»
13 04401874 «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ»
14 01551651 «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
15 01282185 «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
16 01520882 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
17 02662703 «ՄԱՔՍ ՕԻԼ»
18 02629374 «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
19 02629813 «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»
20 02681198 «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ»
21 02562664 «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
22 02502212 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
23 01289373 «ԱՎՏՈԲԱՅ»
24 03520262 «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ»
25 00076315 «ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍ»
26 03535604 «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ»
27 02201405 ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
28 05025615 «ՅՈՒԷՍԷՅ ԱՎՏՈԷՔՍՊՈՐՏ ԲՍԵ»
29 00489503 «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»
30 02856743 «ՎԻԷՄ ԱՐՄԵՆԻԱ»
31 02655115 «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»
32 02236362 «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
33 02500052 «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
34 02583611 «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ»
35 00807297 «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել