Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ և նշեց, որ այդ որոշմանն են եկել «հանձնաժողովի հայտնի նիստից» հետո։ Նա նաև ներողություն խնդրեց իր թիմակիցներից՝ փակագծեր բացելու համար։

«Առաջիկայում այդ հարցը կդառնա խմբակցությունում քննարկման առարկա։ Թագուհի Թովմասյանն ամենայն հավանականությամբ տեղյակ լինելով այդ մասին սարքեց այս շոուն, որ ճնշում գործադրի մեր խմբակցության որոշ գործընկերների վրա կամ էլ, որ հանրությանը ցույց տա, որ իր համարձակ ելույթից հետո այդ ամենը տեղի ունեցավ»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել