Սեյրան Մեջլումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս պաշտոնում նա նշանակվել էր 2022թ. հուլիսի 19-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետի օգնականի պաշտոնը:

Մարտի 17-ին հրաժարականի մասին հայտարարեց նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել