Ապօրինաբար ապամոնտաժվել են գազատար խողովակներ, որոշ հասցեներ գազազրկվել են

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների հետ կապված՝ զոդման եղանակով ապօրինաբար ապամոնտաժվել են գազատար խողովակներ, ինչի հետևանքով ապրիլի 14-ին ժամը 20։50-ից գազազրկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի և Շերամի փողոցին հարակից պարփակված թաղամասի թվով 60 առանձնատների գազասպառողները։ Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել