Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին

Ապրիլի 14-ին, ժամը 19:29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, ներսում կան խոշոր եղջերավոր անասուններ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար  ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող անասնագոմի ներսի պատը (մոտ 20 քմ) և տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ)։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել