2015 թվականից հետախուզվող կինը վերադարձել է Հայաստան․ ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 13-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունից Հայաստան վերադարձել և Կապանի բաժին է ներկայացել 42-ամյա Աննա Ա.-ն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա 2015 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել