Արցախի ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:

Հիշեցնենք, որ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել