Երբ ադրբեջանցի էր գերեվարվում՝ սկզբունքը մեկն էր․ Սենոր Հասրաթյան

«Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերեվարվում, հայրենական իշխանությունների և, հատկապես, բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր, եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա առանց նախապայմանի փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեկին մի քանիսի դիմաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը։

«Այդպես եղել է և՜ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և՜ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում…

Իսկ թե այսօր «ներկաներն» ինչպես կվարվեն սյունեցիների կողմից վնասազերծված դիվերսանտների պարագայում, դժվար է ասել: Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել