ԱԺ արտահերթ նիստը չի կայանա

Այսօր 18:30-ին նախատեսված էր ԱԺ արտահերթ նիստը, սակայն այն չի կայանա։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից սադրիչ գործողությունների արդյունքում իրավիճակը սահմանին հանգիստ չէ, և առաջարկեց արտահերթ նիստ չանցկացնել.

«Ես առաջարկում եմ մեր գործընկերներին բոլոր հարցերը հանել, զեկուցողներին էլ՝ ելույթներ չունենալ, որը կբերի նրան, որ մենք բոլոր հարցերին կանդրադառնանք վաղվա նիստերին։ Ես հույս ունեմ, որ մինչև վաղը մենք որոշակի հանգուցալուծում կունենանք սահմանային իրավիճակին»։

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել