ԻՀԱ նախաձեռնմամբ ՔՀԿ-ներն ու պետական կառույցները քննարկեցին Հակակոռուպցիոն ռազմավարության հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության ոլորտը

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում։

Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

Ապրիլի 10-ին կազմակերպված քննարկմանը մասնակցել են մոնիթորինգ իրականացող թիմից, հասարակական կազմակերպություններից ու պետական կառույցներից երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արդարադատության նախարարությունից, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, ԿԶՆԱԿ հիմնադրամից, Քաղաքացիական ծառայության գրասենյակ վերլուծության և զարգացման ծրագրերի վարչությանից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Վարչապետի աշխատակազմից, Պետական կառավարման ակադեմիայից, Փաստաբանական ակադեմիայից, Հակակոռուպցիոն կոմիտեից, ԲՏԱ թվայնացման վարչությունից և մի քանի քաղհասարակական կազմակերպություններից։

Այս ձևաչափով առաջին հանդիպմանը քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության ոլորտը։ Այս շրջանակներում խոսվեց հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակման, հաստատման և իրականացման մասին, բոլոր բարձրագույն ուսումնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառման մասին, ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության իրականացման մասին, քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, վերապատրաստումների իրականացման մասին՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով, քաղծառայողների համար հեռավար ուսուցման մոդուլների մշակման և թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել