Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Մարշալ Բաղրամյանի 85,85/100 շենքերի, Կիևյան 26-32 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ապրիլի 10-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սիլիկյան Թաղամասի ջրամատակարարումը:

Ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սյունիքի 55-101 տների, Յու.Բախշյանի 1-22 տների, Մ.Մաշտոցի 51-84 տների, Անկախության 40-100 տների ջրամատակարարումը:

Ժամը 10:45-16:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Շինարարների թաղամասի ջրամատակարարումը:

Ժամը 12:30-14:00-ն կդադարեցվի Գետափ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել