Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 6-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի ապրիլի 5-ի Կ-100-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2023 թվականի ապրիլի 12-14-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ։