Արդարադատության նախարարի հրամանով պաշտոնից ազատվել է Ամբակում Գրիգորյանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ապրիլի 4-ին որոշումներ է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը։

Iravaban.net-ը ներկայացնում է հրամանները․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի ապրիլի 3-ի թիվ Ե 40/10-1711 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Գրիգորյանի դիմումը. հրամանում եմ․

1․Ամբակում Սեյրանի Գրիգորյանին 2023 թվականի ապրիլի 4-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

2․Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Ամբակում Գրիգորյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել