Հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանը Տիգրան Աթանեսյանի ներկայացրած թվերին

Ի պատասխան ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տ.Աթանեսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած «Պալատի ֆինանսական գործունեության վերաբերյալ» անդրադարձին /ներառյալ, այսպես կոչված «թափանցիկության» վերաբերյալ մտորումներին/:

Տարրական գիտելիքներ, պատասխանատվություն, մակարդակ և չափի զգացում ունեցող մարդը, առաջին հերթին կփորձեր ստանալ հավաստի տվյալներ և տեղեկություններ, որը դժվարություն չի ներկայացնում, մատչելի է յուրաքանչյուր փաստաբանի համար, այդ թվում պարոն Տ. Աթանեսյանի: Իրեն հարգող յուրաքանչյուր ոք չի կարող իրեն թույլ տալ, մեղմ ասած, ոչ հավաստի տվյալների հիման վրա, թվերի խաղարկման արդյունքում անհիմն հետևություններ անել: Մեծարգո պարոնին Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցների, դրանց ծախսի և այլնի վերաբերյալ խոսելուց չեն բավարարել տարրական գիտելիքները, ողջամտությունը և միջին դպրոցականի տրամաբանությունը: Հնարավոր է այլ տարբերակ. պարոնը կարդացել կամ ինֆորմացիային ծանոթացել է, սակայն չի բավարարել ընկալելու ունակությունը: Ճիշտն ասած, նման գիտելիքներով և մակարդակով Պալատի նախագահի թեկնածու լինել ինքնին սպառնալիք է փաստաբանության գոյությանը: Հրապարակման հեղինակ Պարոնը, որպես փաստաբան, առավել ևս որպես պալատի նախագահի թեկնածու, պետք է որ գոնե ծանոթ լիներ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքին ընդհանրապես, 45-րդ հոդվածին մասնավորապես, որով սահմանվում և կարգավորվում է Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը: Պարոնը գոնե որպես փաստաբան, կոռեկտ լինելու դեպքում, իր բերած անհայտ աղբյուրից ստացած թվերի փոխարեն կարող էր ստույգ տվյալներ ստանալ Հանրային պաշտպանի գրասենյակից, Պալատի և ՀՊ գրասենյակի հաշվապահությունից:

Բերելով ՀՊ գրասենյակին 2013թ.-ին բյուջեով հատկացված գումարի չափը, այնուհետև ծախսերը, ցույց են տրվում 2012թ.-ի խեղաթյուրված տվյալներով: 2013թ.-ի հունավարի 1-ի դրությամբ հանրային պաշտպանների թիվը կազմել է ոչ թե 36 այլ 53, 50 հաստիքով, հետևաբար, ամբողջ հաշվարկները 36 հանրային պաշտպանի տվյալներով, ինքնին մանիպուլյացիա է, որովհետև այդ դեպքում 2012թ.-ի դրությամբ ՀՊ գրասենյակին հատկացվել է 152.433.000 ՀՀ դրամ, շուրջ 100.000.000. դրամի տարբերությունը գրանցենք պարոն Տ.Աթանեսյանի հաշվին, որն իր կարծիքով օդի մեջ է մնում ԱՄՆ դոլար արտահայտությամբ:

Պարոն Աթանեսյանին մեկ անգամ ևս հիշեցնենք, որ հանրային պաշտպանների աշխատավարձի չափը կամ այլ կերպ դրույքաչափը սահմանված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասով, որը արտացոլվում է հանրային պաշտպանների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում որպես աշխատավարձ, որից ՀՀ-ում սահմանված չափով ու կարգով գանձվում է եկամտահարկ և 3 տոկոս սոց. վճար: Մեր մեծապատիվ Պալատի նախագահի թեկնածուին թվաբանական գործողությունների հնարավոր սխալներից և դրա հետևանքներից /ազատագրելու/ փրկելու համար ներկայացնում ենք փաստաթղթավորված հիմնավոր, անվիճելի հաշվարկը.

Մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը որպես հանրային պաշտպանի մեկ դրույքի համար տրվող աշխատավարձի չափը կազմել է 293906 ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր հանրային պաշտպանից պահվել է եկամտահարկ օրենքով սահմանված կարգով և չափով `42518 ՀՀ դրամ և որպեսզի Պարոնին զերծ պահենք կամովին ընտրված մոլորություններից ներկայացնենք նաև 3 տոկոս սոց. վճարի չափը`8817, արդյունքում հանրային պաշտպանը մեկ դրույքի դիմաց որպես աշխատավարձ ստացել է 293906-42518-8817=242571 ՀՀ դրամ, հավելենք որ, նույն կարգով նույն օրենքի պահանջների բարեխիղճ կատարմամբ աշխատավարձ են ստացել նաև ՀՊ գրասենյակի բոլոր մյուս աշխատակիցները: 2013թ.–ի փոփոխությունների արդյունքում նույն հաշվարկների համակարգի կիրառմամբ օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ, վերահաշվարկ է կատարվել, որի արդյունքներին համապատասխան կատարվող վճարումներին յուրաքանչյուր ոք, անգամ պարոն Տ. Աթանեսյանը կարող է ծանոթանալ Պալատի, ՀՊ գրասենյակի հաշվապահությունում, քանի որ դրանք շատ ավելի «թափանցիկ» են, քան պարոնը կարող է երևակայել:

Վերը շարադրվածից բխում է, որ Ձեր կողմից բերված տվյալները հանրային պաշտպանի ամսեկան վարձատրության վերաբերյալ, մեղմ ասած, ճիշտ չեն, յուրաքանչյուր հանրային պաշտպան ամսեկան ստանում է մաքուր 242571 ՀՀ դրամ գումար:

Ինչ վերաբերվում է հարգարժան պարոնի մտավարժանքների «յուրաքանչուր եռամսյակ» հանրային պաշտպաններին տրվող 60.000 ՀՀ դրամ տրանսպորտային ծախսին, որպես փոխհատուցում, Պարոնը, եթե փոքր ինչ կոռեկտ լինելու ձգտում ունենար, ճիշտ տվյալները կարող էր ստանալ ՀՊ գրասենյակից կամ հաշվապահությունից:

Ի գիտություն հայտնում եմ, տրանսպորտային ծախսերը որպես հանրային պաշտպանների փաստացի կատարած ծախսերի հատուցում հաշվարկվում են ըստ զբաղվածության գրաֆիկի և հանրային պաշտպանների հաշվետվություններով հաշվառված տվյալների և համապատասխանում են Երևան քաղաքում յուրաքանչյուր հանրային պաշտպանի տեղաշարժի մոտավոր իրական ծախսին, նշված հատուցումը կատարվում է յուրաքանչյուր կիսամյակը մեկ՝ հանրային պաշտպանների կողմից ներկայացվող վերը նշված տվյալների հիման վրա հաշվարկվող որպես փաստացի կատարված ծախս, որը հատուցման ենթակա է համաձայն նույն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, հատուցումը կատարվում է կիսամյակը մեկ և տարեկան հաշվարկով կազմում է 58-ից 68 հազար ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հանրային պաշտպանին ըստ ներկայացված տվյալների: Տվյալները ստուգվում են Գրասենյակի ղեկավարի, ապա և Պալատի նախագահի կողմից:

Մարզերի հանրային պաշտպանները տրանսպորտային ծախսերի և այլ փաստացի ծախսերի հատուցումը ստանում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, որպես գործուղումային ծախսեր, ներկայացնելով համապատասխան ծախսերը հիմնավորող օրենքով նախատեսված փաստաթղթերը:

Փորձենք Պարոնին հասկանալի լեզվով բացատրել, որ նույն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է հանրային պաշտպանների գործունեության հետ կապված այլ ծախսեր, որը իրականացվում կամ հատուցվում է նույն հոդվածով նախատեսված և հաշվարկաված 30 տոկոսից: Այդ այլ ծախսերի համար նախատեսված 30 տոկոսից է վճարվում Երևան քաղաքի, ՀՀ մարզերում հանրային պաշտպանների վարձակալած գրասենյակների վճարը, կոմունալ ծախսերը փաստացի ծախսերի հատուցումները, ՀՊ գրասենյակի և հանրային պաշտպանների տեխնիկական միջոցների / համակարգիչներ, տպիչներ, բազմաֆունկցիոնալ տպիչներ, ձայնագրիչ սարքեր, ֆաքս, հեռախոսակապ, ինտերնետ կապ, հակավիրուսային սպասարկում և այլն/ ապահովումը, սպասարկումը: Ուզում եմ հավատացնել և հավաստիացնել պարոնին, որ բոլոր այդ ծախսերը կատարված են օրենքի պահանջին համապատասխան, պատշաճ ձևակերպմամբ, իր սիրելի` «թափանցիկության» լիակատար ապահովմամբ, քանի որ բոլոր գործարքները համապատասխան փաստաթղթերի փաթեթով ներկայացված են հաշվապահություն և յուրաքանչյուր փաստաբան այդ ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող է ստանալ առանց որևէ խոչընդոտի դիմելով հաշվապահություն:

Գիտունիկին հայտնենք, որ յուրաքանչյուր տարի Պալատի և ՀՊ գրասենյակի ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են սահմանված կարգով Ընդհանուր ժողովի հաստատմանը, յուրաքանչյուր տարի իրականացվում է, ընդ որում «Լոնդոն-Բիզնես Գրուպ»-ի աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտ, սահմանված կարգով և ժամկետներում ստուգումներ իրականացվել են ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից, որի արդյունքները սահմանված կարգով հաստատվել են, յուրաքանչյուր տարի և Պալատում և ՀՊ գրասենյակում սահմանված կարգով իրականացվել է գույքագրում, արձանագրված մուտքերը, ելքերը և մնացորդը համեմատվել են հաշվապահական տվյալների հետ և օրենքով նախատեսված դեպքերում կազմվել են համեմատականներ:

Ի տարբերություն մեր թեկնածու պարոնի՝ վերը նշված կազմակերպություններից և հանձնաժողովներից ոչ մեկը չի հայտնաբերել ֆինանսատնտեսական որևէ խախտում, քանի որ նրանք բոլորը հիմնվել են իրական, ճիշտ արձանագրված թվերի և փաստերի վրա: Ի դեպ, վերը հիշատակված «Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հովածի 5-րդ մասը սահմանում է բոլոր այն ծախսերը, որոնք հատկացվող ֆինանսական միջոցներից կարող են կատարվել և կատեգորիկ արգելում է ՀՊ գրասենյակին հատկացվող այդ միջոցները այլ նպատակով ծախսելը:

Հարգելի պարոն, չի կարելի նման փաստերով հարուստ, փաստաթղթերով հագեցած, բոլոր հնարավոր ստուգումներն անցած նյութին և թվերին վերաբերվել նման անպատասխանատու ձևով, էժանագին միավորներ շահելու նպատակով: Վերջին հաշվով ակնհայտ խեղաթյուրումները հեշտությամբ կբացահայտվեն և, Ձեզ՝ որպես խեղաթյուրողի, դիվիդենտներ բերելու փոխարեն զրոյական իմիջը կդարձնեն մինուս:

Պարոն Աթանեսյանի սույն հրապարակմանը ծանոթանալուց հետո յուրաքանչյուր հանրային պաշտպանի մոտ առաջին հարցը որ ծագոմ է, այն է՝ թե նման բնութագիր և գիտելիքներ ունեցող նման պատասխանատվության, կամ ավելի ճիշտ անպատասխանատվության զգացումով անձը ինչպես կարող է հավակնել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին:

Պարոն Աթանեսյան, Ձեր հրապարակման երկրորդ էջին ծանոթանալուց հետո, այնպիսի զգացողություն է առաջանում, որ գործ ունենք այլ, նենգ ու խարդախ նպատակներ հետապնդող աճպարարության հետ, ամոթի զգացումը երբևէ Ձեզ այցելում է, թ՞ե ոչ: Մ՞իթե հնարավոր է այսքան կեղծիք տեղավորել այսքան փոքր ծավալում:
Ձեր հաշվարկի հիմքը, ելակետային տվալները, ապա և վճարվող հարկերի հաշվարկները, ըստ էրևույթին, դիտավորությամբ նենգափոխված և կեղծված են:

Նախ չի կարելի Պալատում փաստաբանների կողմից վճարվող անդամանվճարները պարզապես բազմապատկել փաստաբանների թվով, ապա և փաստաբանական դպրոցի և ՀՊ գրասենյակի տարօրինակ ձևով հաշվարկված միջոցները գումարելով անմիջապես անցնել վճարված եկամտահարկի չափին, որը ձևակերպված է Պալատի կողմից վճարված եկամտահարկ, որը ընկալվում է որպես բոլոր մյուս կառույցների կողմից վճարված եկամտահարկ, որը կազմում է 3.000.000 ՀՀ դրամ: Պարոնին ի գիտություն, միայն 2012թ.-ին ՀՊ գրասենյակի կողմից վճարված եկամտահարկը կազմում է 12.684.860 ՀՀ դրամ, որն ի դեպ, վճարվում է ՀՊ գրասենյակին հատկացվող այլ ծախսերի համար նախատեսված գումարից` օրենքով հաշվարկված 30 տոկոսից:

Իսկ սոցիալական վճարները 3 տոկոսի հաշվարկով կազմել են 3.385.797 ՀՀ դրամ:
Փաստաբանական դպրոցի և Պալատի կողմից վճարվող եկամտահարկի չափի մասին Դուք կարող եք տեղեկություն ստանալ Պալատի հաշվապահությունից և դրանք ստանալու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի ոչ միայն փաստաբանների, այլև ցանկացած անձի համար:
Ինչպես արդեն նշել ենք, ակնհայտ ստահոդ տեղեկությունները, որ իբր չի անցկացվում աուդիտ, Վերահսկիչ պալատի ստուգում, հարկային ստուգում, ցույց է տալիս Ձեր իրական դեմքը, Պարոն, Դուք կարող եք Հեգելի նման հայտարարել, որ «եթե փաստերը չեն համապատասխանում Ձեր թվերին, ապա ավելի վատ փաստերի համար»: Հարգելի Պարոն, բոլոր հիմարությունները սահման ունեն, բայց Ձեր հայտարարությունը, որ հանրային պաշտպաններից յուրաքանչյուր ամիս 100 հազար դրամ պահումներ են կատարվում, որևէ սահման չի ճանաչում, Դուք գոնե պատկերացնում եք ինչի մասին եք խոսում, այս առումով հետաքրքիր է Ձեր տեքստի «սույն հայտնագործության» շարունակությունը: Հասկանալով, որ հիմարությունը, այնուամենայինվ, սահման ունի Դուք նշում եք. «եթե դա այդպես է», իսկ Ձեր հետգրությունը հիացնում է իր հերթական մտքի թռիչքով` «վերը բերված բոլոր թվերը ունեն մոտավոր բնույթ», առաջարկ կա ձևակերպել հետևյալ կերպ. «նշված թվերը կարող են ստանալ և ունենալ ապաշնորհությամբ փայլող, ամոթի զգացումից զուրկ, խարդախ ու դեռևս սեռական /բարոյական/ կողմնորոշում չունեցող անձինք»:

Ձեր սույն հրապարակումը երկմտության տեղիք է տալիս. Դուք տառապում եք թանձրամտությա՞մբ, թ՞ե շարքային խարդախ եք, որն իր անորոշ նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի: Դուք նման ձևով դրական արդյունքի հասնել չեք կարող, քանի որ փաստաբան- ընտրողները բարձրագույն կրթությամբ, փաստաբանի որակավորում ստացած, գրագետ, կիրթ մարդիկ են և ունեն բավարար փորձ և գիտելիքներ Ձեր էժանագին մանիպուլյացիան իրական վիճակից տարբերելու համար և եթե մինչ սույն հրապարակումը ոմանք կամ որոշ մարդիկ կարող էին ինչ-ինչ պատճառներով Ձեզ ձայն տալ, ապա դրանից հետո հազիվ թե որևէ ոք, ով ունի ողջամտություն, ինքնասիրություն, արժանապատվություն և ՀՀ փաստաբանության ապագայի նկատմամբ մտահոգություն, ապա չի կարող որևէ պարագայում Ձեր օգտին ձայն տալ միաժամանակ ունենալով զարմանքի և հիասթափության զգացողություն, որ նման բնութագիր ունեցող անձը կարող է լինել Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու:

Խորին հարգանքներով ՀՊ գրասենյակ

 

Լուսանկարը՝ ՀՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել