Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 27-ին Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում Առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու նպատակով Հայկ Աղաքարյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ որոշում է ընդունել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«1. Հանրապետության նախագահին առաջարկել Հայկ Վահանի Աղաքարյանի թեկնածությունը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայկ Վահանի Աղաքարյանի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»։
Նշենք, որ Հայկ Աղաքարյանը 2023 թվականի հունվարի 23-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: