ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Այս մասին հայտնում են խմբակցությունից։
Անահիտ Մանասյանն այժմ զբաղեցնում է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
Նրա կենսագրությանը ծանոթացեք այստեղ։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։