Ի՞նչ կենսագրություն ունի ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Էդգար Ղազարյանը ծնվել է 1975 թվականի  հոկտեմբերի 20-ին  Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում:

1993-1998 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետում:

1998-2001 թթ. սովորել է  Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում:

2006-2007 թթ. ուսանել է  Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում,  2009-2010 թթ ` Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցում:

1998-1999 թթ.  աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում` որպես առաջատար մասնագետ,

1999-2000 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ:

2000—2001թթ. աշխատել է Եվրոմիության Tacis կազմակերպությունում «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրում` որպես կառուցվածքային բարեփոխումների փորձագետ,

2001-2002 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ:

2002-2003 թթ. աշխատել է «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մարքեթինգի գծով տնօրեն,

2003-2007 թթ.` «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախագահի խորհրդական,

2008-2011 թթ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորիմասնաճյուղի տնօրեն,

2011-2012 թթ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան:

2012 -2014թթ. ՀՀ Վայոց ձորի մարզպետ:

2014 թ. հոկտեմբերի 23 – 2018 թ․ նոյեմբերի 13 – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2019 թ․ հունվարի 14-2020թ․ նոյեմբե- ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։

Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ:

Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների և այլ գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է:

Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)։
Պարգևատրվել է ՀՀ Նախագահի Շնորհակալագրով Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։
ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալ, 2017
ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Հ․Բաղրամյան» մեդալ
Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, 2014
Լեհաստանի Անկախության թանգարանի «Վաստակի Խաչ» պատվո շքանշանով, 2017
Լյուբլինի հիմնադրման 700-ամյակի Մեդալով, 2017
Լեհաստանի Շվիենտոկշիսկե վոևոդության 20-ամյակի հոբելյանական մեդալ, 2018

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել