26 և 32 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել․ նրանց մոտ փաթեթներով շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա թմրամիջոցներ կար

Մարտի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արին-Բերդի 5-րդ նրբանցքով երթևեկում է մի մեքենա, որի վարորդը թմրամիջոցներ է տեղադրում։ Իրավապահները ճշտում են ստացված տվյալները և շարժվում այդ ուղղությամբ։ Նրանք հենց Արին-Բերդի 5-րդ նրբանցքում հայտնաբերում, ձերբակալում և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխում 26 և 32 տարեկան երկու երևանցիների։

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով շոկո, մեթամֆետամին ու մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ, ինչպես նաև թմրամիջոց մանրացնելու համար նախատեսված սարք։ 26-ամյա վարորդի հայտնածով՝ թմրամիջոցները ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Նախաձեռնվել է քրեկան վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել